15:38 | 04.05.26 | Նորություններ | 244

Spotify-ը կնույնականացնի երաժիշտներին AI արտիստներից տարբերելու համար

Spotify-ը հայտարարել է, որ Verified by Spotify նշանը՝ կանաչ նշանի տեսքով, կօգնի ունկնդիրներին տարբերել իրական արտիստներին։

Նույնականացումը կիրականացվի աստիճանաբար․ նշանի բացակայությունը չի նշանակում, որ պրոֆիլը ապագայում այն չի ստանա։ Spotify-ը նախատեսում է հաստատել հարյուր հազարավոր արտիստների՝ առաջնահերթություն տալով նրանց, ովքեր ունեն իրական լսարանային հետաքրքրություն եւ մշակութային նշանակալի ներդրում։

Նույնականացման համար հարթակը կստուգի արտիստների սոցիալական ցանցերը, իրական համերգների առկայությունը եւ բրենդային արտադրանքը։ Բացի այդ, պրոֆիլում պետք է լինի կայուն ակտիվություն երկար ժամանակահատվածում, այլ ոչ թե միայն կարճաժամկետ հետաքրքրության աճ։

Բացի այդ, Spotify-ը երաժիշտների պրոֆիլներում ավելացրել է նոր բաժին՝ կարիերայի փուլերի, թողարկումների եւ համերգային շրջագայությունների մասին տեղեկատվությամբ։ Այս տվյալները կավելացվեն անկախ Verified by Spotify նշանի առկայության։

2025 թվականի հունվարին Deezer-ը հայտնել էր, որ օրական ստանում է 10 հազար ամբողջությամբ գեներացված երգ, իսկ 2026 թվականի հունվարին այդ թիվը հասել է 60 հազարի։ Սա կազմում է հարթակում առկա ամբողջ երաժշտության մոտ 39%-ը։ Spotify-ը նման վիճակագրություն չի հրապարակել։