12:59 | 28.04.26 | Նորություններ | 515

Սոֆթ Կոնստրակտը Career City Fest 2K26-ին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ապրիլի 18-19-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest 2K26» լավագույն գործատուների ցուցահանդեսին՝ ներկայացնելով ընկերության թափուր աշխատատեղերը, կորպորատիվ մշակույթն ու մասնագիտական աճի հնարավորությունները։ 

ՏՏ ոլորտի առաջատար «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տաղավարը երկու օրերի ընթացքում հարյուրավոր այցելուներ է ընդունել, ներկայացվել են ընկերության ազատ հաստիքներն ինչպես սկսնակ մասնագետների համար, այնպես էլ` փորձառու: 

«Բադալյան եղբայրներ» ընկերություններ խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանն էլ ներգրավվել է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական քննարկումներին՝ հանդիսադրելով ընկերության աշխատուժի  ձեւավորման առանցքային ուղղությունները։ Պանելային քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են պետական եւ մասնավոր հատվածների աշխատաշուկայի մրցակցության տենդենցներին եւ հնարավորություններին։

Անդրադառնալով ընկերության վերջին երկու տարվա բարեփոխումներին՝ Մարիա Կարապետյանը նշել է, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդնելու է գլոբալ մասնագիտական համայնքին քաջ հայտնի «Workday» ՄՌ կառավարման նորարարական գործիքակազմը։ Նա ընդգծել է, որ գործիքակազմը տարածաշրջանի մակարդակով առանձնացնելու է Խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին:

«Դա մարդկային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագիր է, որը թույլ է տալիս գործատուներին եւ ղեկավարներին արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը, սկսած տաղանդների ներգրավումից, աշխատակիցների զարգացումից, կատարողականի կառավարում, ժամանակի կառավարում եւ շատ ավելին», - ասել է նա։

Փառատոնն իրականացվել է «Career City Fest 5th Generetion» կարգախոսի ներքո, որը խորհրդանշում է փառատոնի 5-ամյակն ու ցուցահանդեսը՝ որպես 5 սերունդների հանդիպման վայր։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Career City Fest» ցուցահանդեսին եւ Հայաստանի լավագույն գործատուներից է։ 

Ընկերության թափուր հաստիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Սոֆթ Կոնստրակտը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու եւ նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։