Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) ընդունում է հայտեր 2026թ․ մայիսին կայանալիք 29-րդ փիչինգ միջոցառման համար։ 

Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց ստարտափները բիզնես հրեշտակներին։

Կարող են դիմել ստարտափներ՝ ուժեղ թիմերով, նորարարական արտադրանքով եւ տարածաշրջանային ու գլոբալ մակարդակով աճելու վճռականությամբ։ Փիչինգ միջոցառմանը կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:

Դիմել հարկավոր է մինչեւ մայիսի 1-ն այստեղ։