ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Seaside Startup Summit նախագծի ամենամյա գործընկերների ընթրիքին։ 

Ոչ ֆորմալ ձեւաչափով անցկացված միջոցառումը համախմբել էր նախագծի գործընկերներին եւ աջակցող կազմակերպություններին՝ նպատակ ունենալով քննարկել համագործակցության հեռանկարները։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ SSS-ն արդյունավետ հարթակ է գործընկերային հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի միջազգային ներգրավվածության ընդլայնման համար։ Սամմիթի միջազգայնացման եւ «արտահանման» գործում ցուցաբերվող աջակցությանը զուգընթաց` ՀՀ կառավարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս ներդրումային մասնակցությամբ. Կառավարությունը Սեւան Ստարտափ Սամմիթ 2026-ի համակազմակերպիչն է, միջոցառման իրականացման նպատակով հատկացրել է 200 մլն դրամ։ 

Միջոցառման ժամանակ հայտարարվել է, որ հայաստանյան միջոցառումը վերանվանվում է Seaside Startup Summit Armenia, որը այս տարի կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։

Գործունեության 10 տարվա ընթացքում Հայաստանում եւ արտերկրում անցկացված 13 միջոցառումներին մասնակցել
է շուրջ 65.000 մասնակից աշխարհի 60 երկրից։ Միջոցառման շրջանակում իրականացված ներդրումների ծավալը գերազանցում է 5 մլն ԱՄՆ դոլարը։