OpenAI-ը Shazam-ն ավելացրել է ChatGPT-ի մինի հավելվածների շաքում, այն անվճար հասանելի է բոլոր օգտատերերի համար։
Օգտատերերը կարող են հարցնել «Shazam, ի՞նչ երգ է սա»՝ օգտագործելով ձայն կամ տեքստ չատբոտում։ Ծառայությունը կհուշի միացնել միկրոֆոնը։ Հնարավոր է նաեւ անցնել հավելվածի էջ կամ բացել այն չատում՝ օգտագործելով @shazam։
Ճանաչման համար Shazam հաշիվ պարտադիր չէ, բայց պետք է կապել հաշիվը՝ գտնված երգը գրադարանում պահելու համար։
Shazam-ը հասանելի է ChatGPT-ի վեբ տարբերակում եւ բջջային հավելվածներում iOS եւ Android համակարգերի վրա բոլոր օգտատերերի համար։