ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կրթական եւ տեխնոլոգիական թիմերին հրավիրում է մասնակցելու Ռոբոտների հաքաթոնին։
Հաքաթոնը կանցկացվի մարտի 17-19-ը: Կարող են մասնակցել 15 տարեկան եւ բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրվածություն եւ փորձ ունեն հետեւյալ ոլորտներում՝
• ռոբոտաշինություն,
• ծրագրավորում,
• ինժեներական լուծումներ,
• էլեկտրոնիկա,
• մեխատրոնիկա:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 2-ն է։ Գրանցվել՝ այստեղ։
Հաքաթոնի կանոնակարգին եւ մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։