12:51 | 02.02.26 | Նորություններ | 143
StartupBlink-ը հրապարակել է նորարարների բիզնես միջավայրի 2026թ․ինդեքսը, որում Հայաստանը հարկման առումով Եվրոպայում զբաղեցնում է 11-րդ տեղը եւ Կովկասում առաջինը՝ առաջարկելով կապիտալի եւ ֆինանսական ենթակառուցվածքների դյուրին հասանելիություն։
Միացյալ Նահանգները առաջատար է բիզնես միջավայրի եւ շուկայի չափի առումով, որին հաջորդում են Սինգապուրը (2-րդ), Մեծ Բրիտանիան (3-րդ), Իսրայելը (4-րդ) եւ ԱՄԷ-ն (5-րդ)։ Հայաստանը 66-րդն է 125 երկրի շարքում։
Ինդեքսը դասակարգում է երկրները ավելի քան 30 չափորոշչի հիման վրա, ներառյալ բիզնես սկսելու դյուրինությունը, հարկումը եւ իրավական շրջանակները։
Զեկույցին ծանոթանալ հնարավոր է այստեղ։