Meta-ն իր բլոգում հայտնել է, որ օգտատերերը կսկսեն գովազդ տեսնել 2026 թվականի հունվարի 26-ից սկսվող շաբաթվա ընթացքում։ 

Թարմացումը կիրականացվի փուլային եղանակով եւ կարող է տեւել մի քանի ամիս։

Թե որքան հաճախ կցուցադրվի գովազդը, Meta-ն չի հստակեցրել։ Ընկերությունը միայն նշել է, որ օգտատերերը կարող են ակնկալել անհատականացված գովազդ, ինչպես Meta-ի մյուս սոցցանցերում։

Threads-ը, որը համարվում է X-ի (նախկին Twitter) անալոգը, սկսել է գովազդի փորձարկումը մի քանի բրենդի հետ դեռեւս 2025 թվականի հունվարին։ Առաջին փուլում փորձարկումներն իրականացվել են ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում։ Այդ ժամանակ ընկերությունը նշում էր, որ գովազդները կպիտակավորվեն եւ կցուցադրվեն հրապարակումների միջեւ։ Ապրիլին Meta-ն ընդլայնել էր փորձարկումները՝ ընդգրկելով արդեն 30 երկիր։

Threads հավելվածը՝ Instagram-ի ինտեգրմամբ, գործարկվել է 2023 թվականի հուլիսի սկզբին, այն հասանելի է նաեւ վեբ տարբերակով։ Եվրոպայում սոցցանցը մեկնարկել է դեկտեմբերին։ Ընկերության տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի դրությամբ Threads-ն ուներ ավելի քան 400 միլիոն ամսական ակտիվ օգտատեր։