13:43 | 20.01.26 | Նորություններ | 117
AI Girls Armenia-ն ընդունում է հայտեր 13–19 տարեկան աղջիկներից, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ստեղծարարությամբ եւ ապագայով։
AI Girls-ը գլոբալ շարժում է, որն օգնում է աղջիկներին հասկանալ, կառուցել եւ առաջնորդել արհեստական բանականության աշխարհում՝ սկսելով Հայաստանից ու միանալով համաշխարհային համայնքին։ Ծրագիրն իրականացվում է FEMINNO-ի կողմից։
Հարկավոր չէ ունենալ նախնական փորձ, լինել տեխնոլոգիական փորձագետ, միայն հետաքրքրությունն ու մոտիվացիան բավարար է։
AI Girls-ը անվճար ուսուցողական ծրագիր է, որը ներառում է պարզ ու իրական կյանքի օրինակներով AI ուսուցում, գործնական նախագծեր, մենտորություն ու ուղղորդում, աջակցող աղջիկների համայնք։
Ուսուցման փուլերն են՝
• Spark AI․ AI-ի հետ ծանոթացում ու ինքնավստահության հաստատում,
• Ignite AI․ փորձերի իրականացում,
• Launch AI․ իրական նախագծերի վրա աշխատանք։
Կարող են դիմել 13–19 տարեկան աղջիկներն, ովքեր ապրում ես Հայաստանում։ Մասնակցությունն անվճար է, գրանցվել հնարավոր է այստեղ մինչեւ հունվարի 24-ը։