«Նիկիտա Մոբայլ» ընկերությունն ամփոփել է 2025 թվականը: 

Ընկերությունը հայտնել է, որ «հաջողությամբ իրականացրել է իր առջեւ դրված առանցքային նպատակներից մեկը՝ զգալիորեն մեծացնելով գործընկերների ցանցը, որը այսօր արդեն գերազանցում է 5000-ը»։

«Գործընկերների թիվը շարունակում է աճել՝ հատկապես միջազգային նոր համագործակցությունների շնորհիվ։ Նիկիտա Մոբայլը այսօր վստահորեն զբաղեցնում է առաջատար դիրք B2B սեգմենտում՝ մատուցելով ժամանակակից եւ վստահելի ծառայություններ։ Մեր հիմնական ուշադրության կենտրոնում են ֆինանսական ոլորտի կազմակերպությունները եւ պետական սեկտորը։ Պետական մարմինների մեծ մասը համագործակցում է մեզ հետ, 2025 թվականին B2G ուղղությամբ գրանցվեց առավել ընդգծված ակտիվացում», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Լինելով Viber-ի առաջին պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Նիկիտա Մոբայլը այս տարվա ընթացքում ավելացրեց իր կողմից առաջարկվող լուծումները՝ շուկային ներկայացնելով նոր եւ ժամանակակից գործիքներ։ Տարվա ընթացքում ընկերությունը համալրեց իր ծառայությունների փաթեթը՝ դասական լուծումներից բացի ապահովելով Telegram, WhatsApp եւ այլ ժամանակակից հարթակների կիրառումը՝ ներգրավելով նոր գործընկերներ:

Դեռեւս 2018 թվականին ընկերությունը դարձավ Հայաստանում առաջին Mobile ID օպերատորը, իսկ կարճ ժամանակ անց ներդրեց նաեւ էլեկտրոնային նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրության համակարգերը։ 2025 թվականին, հաշվի առնելով պետության կողմից էլեկտրոնային ստորագրության եւ նույնականացման գործիքների կիրառմամբ ծառայությունների շրջանակի էական ընդլայնումը (այդ թվում՝ ֆիզիկական անձանց կողմից եկամուտների պարտադիր հայտարարագրման ներդրումը), «Նիկիտա Մոբայլը» կարեւոր դեր ունեցավ Հայաստանում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ նույնականացման համակարգերի անխափան ապահովման, ինչպես նաեւ այս մշակույթի ձեւավորման գործում», - հայտնել են ընկերությունից:

2025 թվականին «Նիկիտա Մոբայլը» հայկական տեխնոլոգիական լուծումները ներկայացրել է մի շարք միջազգային հարթակներում՝ ICE Barcelona, SIGMA Eurasia, MWC 2025, WWC Madrid 2025, Web Summit Lisbon եւ այլն։  

Ընկերությունն անցել է միջազգային սերտիֆիկացում եւ պահպանել է իր ISO/IEC 27001:2022 հավաստագիրը։

«Խոստանում ենք, որ 2026 թվականին կունենանք նոր հետաքրքիր լուծումներ եւ անակնկալներ մեր հաճախորդների եւ գործընկերների համար», - ամփոփել է «Նիկիտա Մոբայլը»: