12:15 | 24.09.25 | Նորություններ | 1926

Gemini-ը հուշումներով կօգնի հաղթահարել խաղերի մակարդակները

Google-ը հայտարարել է, որ Gemini-ի չատբոտը կկարողանա օգնել օգտատերերին անցնել խաղի մակարդակները։

Ընկերությունը թույլ կտա օգտագործել Gemini Live-ի էկրանի վերլուծության գործառույթը խաղի ընթացքում․ այսպիսով AI օգնականը կկարողանա «տեսնել» գործընթացը եւ հուշումներ տալ՝ ինչպես անցնել մակարդակը կամ հաղթել մրցակցին։

Gemini-ի հետ չատը բացվում է կողային վահանակում, եւ օգտատերերը կկարողանան շփվել նաեւ ձայնային հրամաններով։ Նոր հնարավորությունը հասանելի կլինի Google Play-ի «որոշ» խաղերում, սակայն ընկերությունը դեռ չի հրապարակել դրանց ամբողջական ցուցակը։