17:45 | 11.04.25 | Նորություններ | 992

Cognaize-ը ստացել է 2025-ի AI Գերազանցության մրցանակ

Վահե Անդոնյանի Cognaize-ը արժանացել է 2025 թվականի Արհեստական Բանականության Գերազանցության մրցանակի Business Intelligence Group-ի կողմից։

Այս կարեւոր ճանաչումը գնահատում է Cognaize-ի կարողությունը ֆինանսական հաստատություններին օգնելու՝ աննախադեպ արագությամբ եւ ճշգրտությամբ գործնական եզրահանգումներ կատարել ֆինանսական տվյալների հիման վրա։

«Այս մրցանակը վկայում է մեր թիմի նվիրվածության եւ մեր առաքելության մասին՝ ընդլայնելու AI-ի սահմանները՝ ստեղծելով նշանակալից լուծումներ, որոնք բարելավում են կյանքի որակը եւ մեր ոլորտը», – նշել է Cognaize-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վահե Անդոնյանը։

Արհեստական Բանականության Գերազանցության մրցանակակիրներն ընտրվում են ոլորտի փորձագետների ժյուրիի կողմից, որոնք գնահատում են ներկայացված թեկնածուներին՝ ելնելով նրանց ստեղծարարությունից, ազդեցությունից եւ չափելի հաջողություններից՝ AI-ով ղեկավարվող լուծումներում։

Ձեռնարկատեր Վահե Անդոնյանը Cognaize-ը հիմնադրել է 2020-ին։ Cognaize-ը փաստաթղթերի ավտոմատացման լուծում է, որը ֆինանսական ծառայությունների համար օգտագործում է հիբրիդային բանականություն: Այն համատեղում է բարդ ֆինանսական մոդելներ, որոնք վերապատրաստվել են ֆինանսական փաստաթղթերի, վարկային դիմումների, հաշվետվությունների հիման վրա։