18:01 | 10.01.25 | Նորություններ | 319

Հայկական TCF-ն առաջին անգամ թողարկում է պարտատոմսեր

Քրաուդֆանդինգ ֆորմուլա (TCF) ընկերությունն առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։

Պարտատոմսերի տեղաբաշխողը «Դայմենշն» ներդրումային ընկերությունն է, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ պարտատոմսերի շուկա ստեղծողը։

Թողարկվող պարտատոմսերի պայմանները հետեւյալն են՝

•    Անվանական արժեքը՝ 100 հազար դրամ;
•    Ընդհանուր ծավալը՝ 400 միլիոն դրամ;
•    Թողարկվող պարտատոմսերի քանակը՝ 4 000 հատ;
•    Առաջարկի իրականացման ընթացքը՝ 07.01.2025թ. - 07.04.2025թ.;
•    Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս;
•    Տարեկան տոկոսադրույքը՝ 12.75%։

2015-ին հիմնադրված Քրաուդֆանդինգ Ֆորմուլա (TCF) ընկերությունն աշխարհում հայտնի միջազգային մարքեթինգային գործակալություններից է, որը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով եւ հանրային դրամահավաքով (crowdfunding)։

Ընկերության գրասենյակները տեղակայված են Երեւանում, Նյու Յորքում եւ Շենժենում։ Շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենամեծ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավներ։

Պարտատոմսերը ձեռք բերելու եւ բոլոր մանրամասներին ծանոթանալու համար կարող եք կապվել TCF-ի թիմի հետ՝ այստեղ։