12:34 | 19.12.24 | Նորություններ | 720

Nvidia-ն ներկայացրել է նոր կոմպակտ AI սուպերհամակարգիչ

Nvidia-ն ծրագրավորողների համար ներկայացրել է կոմպակտ AI սուպերհամակարգիչ, որը տեղավորվում է ձեռքում։

Ընկերությունն առաջարկում է օգտագործել նոր Nvidia Jetson Orin Nano Super «մշակողի հավաքածուն»՝ գեներատիվ AI-ով, չատբոտեր, AI գործակալներ կամ արհեստական բանականությամբ ռոբոտներ ստեղծելու համար: Փոքր չափի պատճառով այն հարմար է «սիրողական հետաքրքրվողների եւ ուսանողների» համար։

Նախորդ Jetson Orin Nano մոդելի համեմատ՝ պրոցեսորի արդյունավետությունն աճել է 70%-ով՝ մինչեւ 67 TOPS (տրիլիոն գործողություն վայրկյանում), ասում է Nvidia-ն:

Jetson-ը համալրվել է Nvidia AI ծրագրակազմով. Nvidia Isaac-ով ռոբոտաշինության համար, Nvidia Metropolis՝ համակարգչային տեսողության եւ Nvidia Holoscan՝ սենսորների մշակման համար (լույսի, ուլտրաձայնային վերլուծություն եւ այլ նպատակներով):

Մինի-համակարգչի արժեքը $249 է: Նախորդ սուպերհամակարգչի մոդելն արժեր $499։