11:34 | 11.12.24 | Նորություններ | 5211
Ucom-ը հայտարարում է ամանորյա ակցիա, որի շրջանակում Unity փաթեթներին միացող բաժանորդները կստանան մինչեւ 70% զեղչ՝ ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններից կամ պաշտոնական կայքից հեռախոս եւ հեռուստացույց ձեռք բերելու համար։
Մասնավորապես, Unity ցանկացած փաթեթին միանալու դեպքում բոլոր հեռախոսների համար կտրամադրվի մինչեւ 70% զեղչ։ Մինչեւ 50% զեղչով հասանելի կլինեն հեռուստացույցները՝ Unity 16000 կամ Unity 20000 փաթեթներից մեկին միանալու դեպքում։
«Այս տարի ամանորյա ակցիայի հետ կապված մենք չենք սահմանափակվել միայն մեկ ակցիայով, այլ մեր բաժանորդների համար մշակել ենք երկու առաջարկ։ Հատկապես նրանց համար, ովքեր պլանավորում էին մեր Unity փաթեթներից մեկին միանալ, այժմ հիանալի ժամանակ է, քանի որ տան որակյալ ինտերնետ եւ հեռուստատեսություն ստանալուց բացի, մեր սիրելի բաժանորդները կկարողանան զգալի զեղչերով հեռախոսներ ու հեռուստացույցներ գնել՝ մեր կապի ծառայություններից ավելի մեծ հաճույքով օգտվելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Առաջարկը կգործի մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ն այն բոլոր բնակավայրերում, որտեղ հասանելի է Ucom-ի ֆիքսված կապը։
Հեռուստացույցներն ու հեռախոսները ակցիայի շրջանակում զեղչով գնելու համար կարող եք տեսնել եւ ընտրել ընկերության կայքում։
Հեռախոսները հնարավոր է տեսնել եւ ձեռք բերել նաեւ ընկերության սպասարկման եւ վաճառքի կենտրոններում։ Ավելին՝ www.ucom.am կայքում։