11:23 | 20.11.24 | Նորություններ | 1292
Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին վերակայել բովանդակության առաջարկները հիմնական հոսքում, Reels եւ Explore էջերում:
Ալգորիթմներն այլեւս հաշվի չեն առնի բովանդակության եւ հաշիվների հետ փոխգործակցության նախկին փորձը եւ որոշ ժամանակ անց նորից կսկսեն սովորել, բովանդակությունը կրկին անհատականացվելու է:
Կարգավորումները վերականգնելիս օգտատերերը կկարողանան դիտել իրենց բաժանորդագրությունները եւ չհետեւել այլեւս անհետաքրքիր հաշիվներին: Ընկերությունը չի հստակեցրել, թե որ երկրներում են իրականացվում թեստերը, սակայն իր բլոգում նշել է, որ գործառույթը «շուտով» կհայտնվի բոլոր շուկաներում։
Ֆունկցիան նման է TikTok-ի 2023 թվականին գործարկած գործառույթին, որը նույնպես թույլ է տալիս վերականգնել բովանդակության առաջարկությունները։