10:22 | 19.11.24 | Նորություններ | 846

SuperAnnotate-ը ներգրավել է $36 միլիոն B սերիայի ներդրում

Հայկական SuperAnnotate-ը հայտարարել է $36 միլիոն B սերիայի ներդրումային փուլի մասին, որը գլխավորել է Socium Ventures ֆոնդը, որի աջակցողն է Cox Enterprises-ը:

Այս փուլին մասնակցել են նաեւ NVIDIA-ն, Databricks Ventures-ն, Լիոնել Մեսիի Play Time Ventures-ը, Glynn Capital-ը, ինչպես նաեւ մի շարք արդեն գործող ներդրողներ։

Ընկերությունը հայտարարել է, որ ֆինանսավորումը կխթանի աճը եւ կամրապնդի դիրքը որպես առաջատար ձեռնարկությունների համար Գեներատիվ AI (GenAI) տվյալաշարերի ստեղծման, կառավարման եւ կազմակերպման ոլորտում: SuperAnnotate-ին վստահում են մի քանի Fortune 50 ընկերություններ, որոնք կառուցում են բարդ AI մոդելներ՝ օգտագործելով բարձրորակ, բազմաձեւ տվյալաշարեր։

«Գեներատիվ AI-ն զարգանում է, մեծանում է նաեւ ավելի լավ եւ խելացի տվյալների լուծումների պահանջարկը ձեռնարկությունների համար։ Այս ֆինանսավորումը կզորացնի մեր կարողությունները՝ բարելավելու մեր բազմաձեւ տվյալների առաջարկները՝ հիմք, որն անհրաժեշտ է ձեռնարկություններին խելացի AI համակարգեր կառուցելու համար։ AI-ի ապագան սկսվում է ճիշտ տվյալներից, եւ SuperAnnotate-ը կարող է դառնա վստահելի տվյալների գործընկերը»,- նշել է SuperAnnotate-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահան Պետրոսյանը։

SuperAnnotate-ը հիմնադրվել է 2019թ.՝ երկու եղբայրների կողմից։ Տիգրան եւ Վահան Պետրոսյանները եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են եւ վերադարձել Հայաստան ու ստեղծել են արագ եւ խելացի անոտացիոն գործիք: Այդ ժամանակից ի վեր հասել են մեծ հաջողությունների՝ ճանաչվելով որպես լավագույն անոտացիոն հարթակ G2-ի կողմից եւ որպես ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուներից մեկը Forbes-ի կողմից։ 2023 թվականին, երբ բարձրացավ GenAI-ի ալիքը, ընկերությունը տվյալների ավանդական մակնշումից դարձել է առաջատար ձեռնարկությունների ծրագրային ապահովման մատակարար՝ մեծածավալ բազմաձեւ AI տվյալաշարերի ստեղծման եւ կառավարման համար։