12:40 | 08.11.24 | Նորություններ | 1394
Նոյեմբերի 14-ին առաջին անգամ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը կազմակերպում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում, որն անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակում:
Մասնագիտական ֆորումը կհյուրընկալի միկրոէլեկտրոնիկայի ընկերությունների բարձրակարգ մասնագետների եւ ղեկավարների, որոնք կխոսեն միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների եւ զարգացման միտումների մասին, ինչպիսիք են՝
• թվային միկրոսխեմաների նախագծում եւ փորձարկում,
• անալոգային եւ խառը ազդանշանային միկրոսխեմաների նախագծում եւ փորձարկում,
• կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիաներ,
• միկրոսխեմաների էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան եւ ալգորիթմները։
Ֆորումի շրջանակում կազմակերպվելու են նաեւ B2B հանդիպումներ։
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը կանցկացվի IEEE-ի Փորձարկման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ:
Մասնակցությունն անվճար է, բայց հաստատված տոմսերով, որոնք հնարավոր է ձեռք բերել այստեղ։ Միջոցառման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։