13:59 | 01.11.24 | Նորություններ | 960

Apple-ի եկամուտը կազմել 391 մլրդ դոլար

Apple ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2024 թվականի չորրորդ եռամսյակի եւ ամբողջական ֆինանսական տարվա համար:

Եռամսյակի հասույթն աճել է 6%-ով եւ կազմել 94,9 մլրդ դոլար, տարվա կտրվածքով՝ 391 մլրդ դոլար (+2%)։ Եռամսյակում զուտ շահույթը կազմել է 14,7 մլրդ դոլար եւ 93,73 մլրդ դոլար՝ տարվա համար։

Շահույթը նվազել է 2023 թվականի եռամսյակի 22,95 միլիարդ դոլարի եւ տարվա համար՝ 96,99 միլիարդ դոլարի համեմատ, քանի որ Apple-ը ստիպված է եղել վճարել 10,2 միլիարդ դոլար՝ չվճարված հարկերի շուրջ վեճը լուծելու համար:

iPhone-ի եկամուտը եռամսյակում կազմել է 46,22 միլիարդ դոլար՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակի 43,8 միլիարդ դոլարի դիմաց, տարվա համար՝ 201,18 մլրդ դոլար նախորդ տարվա 200,58 մլրդ դոլարի դիմաց։

Mac-ի վաճառքը եռամսյակում կազմել է 7,74 մլրդ դոլար, իսկ տարվա ընթացքում՝ 29,35 մլրդ դոլար, iPad-ի եկամուտը՝ 6,9 միլիարդ դոլար եռամսյակում եւ 28,3 միլիարդ դոլար՝ տարվա համար:

AirPods-ը, Apple Watch-ը եւ այլ սարքերն ու աքսեսուարները եռամսյակում բերել են 9,04 միլիարդ դոլար, իսկ տարվա ընթացքում՝ 39,84 միլիարդ դոլար (2023 թվականի չորրորդ եռամսյակում՝ համապատասխանաբար 9,3 միլիարդ եւ 37 միլիարդ դոլար):

Ծառայություններից (Apple Music, Apple TV+ եւ այլն) եկամուտը եռամսյակում կազմել է 24,97 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 22,31 միլիարդ դոլարի դիմաց, տարվա համար՝ 96,16 միլիարդ դոլար՝ 2023 թվականի 85,2 միլիարդ դոլարի դիմաց: