Նոյեմբերի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է EPIC Jam հաքաթոնը։
Նորարար գաղափարների եւ լուծումների մշակման երկօրյա հաքաթոնի ընթացքում այս տարի թիմերը պետք է փորձեն լուծումներ գտնել իրական աշխարհի բնապահպանական մարտահրավերներին նորաձեւության եւ գինեգործության ոլորտներում խնդիրների համար:
Մասնակիցները հնարավորություն կստանան միանալ ընտրված խնդրին հարմարեցված դինամիկ թիմին եւ մշակել ստարտափ գաղափար՝ այն ներկայացնելու ժյուրիին ընդամենը 2 օրվա ընթացքում:
Միջոցառման շրջանակում կկայանան մենտորության նիստեր ոլորտի լավագույն մասնագետների հետ, սեմինարներ՝ խթանելու գաղափարների ստեղծման եւ առաջադրման հմտությունները: Լավագույն թիմերը կստանան դրամական մրցանակներ եւ այլ հետաքրքիր պարգեւներ:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: Գրանցվել կարող եք այստեղ։