17:08 | 15.10.24 | Նորություններ | 1295
Երեւանի կենտրոնում բացվել է 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը՝ Ground Zero-ի հետ համագործակցությամբ:
Սա աշխատանքային նոր տարածք է, որի նպատակն է հնարավորություն ընձեռել ստարտափներին, գործարարներին եւ ոլորտի մասնագետներին հանդիպել, ձեւավորել նոր գործընկերային կապեր, խոսել բիզնեսից եւ վայելել սուրճ:
Հանդիսավոր բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, գործընկերներ, ավանդական սուրճի եւ նորարարության սիրահարներ: ftNFT ֆիջիթալ սփեյսի համահիմնադիրները վստահ են՝ նմանատիպ միջավայրը Հայաստանում ձեւավորում է նոր մշակույթ:
«Մեր նպատակ է զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը. այսպիսի կենտրոններն օգնում են այդ մշակույթի զարգացմանը», - ասել է սրահի բացման գաղափարի հեղինակ, Ֆասթ Շիֆթ ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը։
«Հայաստանում մենք ներկայացնում ենք համագործակցության օրինակ, երբ միացնում ենք տարբեր ոլորտների կետեր՝ տեխնոլոգիաներ, արտ, NFT, կրեատիվ, tech մարդկանց, ինչպես նաեւ երիտասարդ եւ ոչ երիտասարդ, մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մարդիկ կարող են անցկացնել ժամանակ, մշակութային նորարարություններ իմանան, պրակտիկ ձեւով ընդգրկվեն պրոցեսի մեջ եւ շատ բարձր որակի սուրճ եւ ուտելիքներ ունենան», - նշել է Ground Zero-ի համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը:
Աբովյան 3 հասցեում գործող սրահում ներկայացված են եզակի արվեստի գործեր՝ թվային եւ ֆիզիկական ձեւաչափով: Սփեյսում կարելի է գտնել ինքնատիպ AKNEYE քանդակներ ու Aknuloonk-ներ եւ տերմինալի միջոցով ծանոթանալ ftnft.am հարթակին ու ձեռք բերել տարատեսակ NFT-ներ: