11:28 | 11.10.24 | Նորություններ | 1150
Tesla-ն Կալիֆորնիայի Warner Bros ստուդիայում անցկացրել է «We, Robot»-ի շնորհանդեսը, որի ընթացքում ընկերության ղեկավար Իլոն Մասկը ցուցադրել է առանց վարորդի Robovan ֆուրգոնի եւ Cybercab ռոբոտ-տաքսիի նախատիպերը։
Cybercab-ն աջակցում է ինդուկտիվ լիցքավորում (առանց մալուխի), իսկ մեքենայի դռները բացվում են դեպի վեր: Այն առանց ոտնակների ու ղեկի է, ներսում կարող են տեղավորվել միայն երկու ուղեւոր։
Մասկի խոսքով՝ Tesla-ն ակնկալում է Cybercab-ի արտադրությունը սկսել մինչեւ 2027 թվականը։ The Verge-ը նշում է, որ դա կպահանջի կարգավորող հաստատումներ: Մասկը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ է արտադրվելու մեքենան, սակայն հավելել է, որ դրա գինը կլինի 30 հազար դոլարից պակաս:
Robotaxi & Robovan pic.twitter.com/pI2neyJBSL
— Tesla (@Tesla) October 11, 2024
Միջոցառման մասնակիցներից մեկը TechCrunch-ին փոխանցել է, որ ստուդիայի տարածքում մոտ 20 Cybercabs է շրջում: Ինքը՝ Մասկը, ասել է, որ ընկերությունն արդեն ունի 21 այդպիսի ռոբոտ-տաքսի, իսկ Warner Bros-ի տարածքում ընդհանուր առմամբ առկա է 50 ինքնավար մեքենա։
Մասկը ներկայացրել է նաեւ Robovan անօդաչու մինիվենի նախատիպը, որը կարող է տեղափոխել մինչեւ 20 մարդ եւ բեռ։ Այն նույնպես կաջակցի անլար լիցքավորմանը։ Մասկը չի նշել Robovan-ի թողարկման ժամկետներն ու հնարավոր գները։
Optimus is your personal R2D2 / C3PO, but better
— Tesla (@Tesla) October 11, 2024
It will also transform physical labor in industrial settings pic.twitter.com/iCET3a9pd8
Շնորհանդեսից հետո Optimus ռոբոտների խումբը դուրս է եկել մարդկանց մոտ, մատուցել խմիչքներ ու փոխանցել նվերներ։