10:40 | 09.10.24 | Նորություններ | 1051

Fastex-ը՝ DigiTec-ում․ Web3 քննարկումներ նորարարության եւ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։

Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը եւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով եւ փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացել է «Նորարարությունը՝ պաշտպանված օրենսդրությամբ․ թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր եւ արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը եւ Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծին եւ կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

«Հասկանալ եւ ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»,- ասել է Վարդան Խաչատրյանը:

Fastex-ի համար այս ձեւաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների եւ ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների, նոր ծանոթություններ ձեռք բերելու եւ գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր: