10:36 | 02.10.24 | Նորություններ | 5961

FAST հիմնադրամը նոր ղեկավար ունի

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նոր գործադիր տնօրենը Սյուզաննա Շամախյանն է:

Այդ մասին հայտնել է FAST-ի հիմնադիր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կմիանա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին:

Նախքան նոր նշանակումը Սյուզաննա Շամախյանը FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահն էր:

«Սյուզաննայի նվիրումը, տեսլականը եւ մեր առաքելության խորը ըմբռնումը նրան կատարյալ ջահակիր են դարձնում այս նոր փուլի համար: Նրանց, ովքեր աջակցել են մեզ իմ ներգրավվածության պատճառով, խնդրում եմ ձեզ նույն վստահությունն ու ոգեւորությունը ցուցաբերել Սյուզաննային եւ մեր անհավատալի թիմին: Հայաստանի գիտական ապագայի մեր երազանքն ավելի մեծ է, քան որեւէ մեկ անձնավորություն. այն ապրում է յուրաքանչյուր հետազոտողի, ուսանողի եւ նորարարի մեջ, որոնց մենք աջակցում ենք», - ասել է Արմեն Օրուջյանը: