17:15 | 11.09.24 | Նորություններ | 3944

«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից

Սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող «PoPuti» (ՊոՊուտի) ընկերությունը շուրջ մեկ տարի օգտվում է Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից:

Ուղեւորների եւ վարորդների հանդիպման հարթակ հանդիսացող ընկերությունն իր բիզնեսում արդեն դրական դինամիկա ունի. ավտոմատ հեռախոսային կայանը հրաշալի կերպով օգնում է կառավարել հաճախորդների հետ հարաբերություններն ու բարձրացրել աշխատանքի արդյունավետությունը:

Viva-ի կորպորատիվ հաճախորդները կարեւոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը: Ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC-ի (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին եւ ապահովում՝

•    սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
•    ձայնային ողջույն եւ խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
•    զանգերի բաշխում եւ բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ զանգեր կատարելու համար,
•    վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի եւ բջջային հավելվածի միջոցով:

Զանգերի վիճակագրությանն ու աշխատանքի համակարգմանը հնարավոր է հետեւել անկախ գտնվելու վայրից՝ եւ՛ համակարգչով, եւ՛ բջջային հավելվածով: Ղեկավար կազմին հաջողվում է լիարժեք ներգրավվել բիզնեսի կառավարման բոլոր օղակներում եւ կենտրոնանալ ոչ միայն կազմակերպչական, այլեւ՝ բիզնես այլ գործընթացների վրա:

«Ուզում եմ նշել, թե ինչքանով է հեշտացել մեր աշխատանքը «Վիրտուալ ԱՀԿ»-ն ունենալուց հետո: Անընդհատ կորցնում էինք զանգեր, կորցնում էինք հաճախորդներ, իսկ հիմա չունենք ոչ մի բաց թողնված զանգ. Վիրտուալ ԱՀԿ-ի մեր էջում շատ արագ տեսնում ենք բաց թողնված զանգերը եւ կապ հաստատում: Հաջորդ շատ կարեւոր արդյունքը, որը դրական է անդրադարձել մեր բիզնեսի վրա, զանգեր ձայնագրելու հնարավորությունն է: Դա մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել մեր մատուցած ծառայություների որակն ու հաճախորդների գոհունակության ցուցանիշը», - ասել է «PoPuti» ընկերության տնօրեն Աստղիկ Մայիլյանը:

Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայանն ինտեգրված է Հայաստանի եւ ԱՊՀ-ի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին՝ CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դրանք տվյալների հետ աշխատող գործիքների համալիրներ են, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել եւ մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը այնպես, որ հաճախորդների հետ հարաբերություններն առավել արդյունավետ դառնան՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի ցանկության վրա: