13:29 | 09.09.24 | Նորություններ | 4662

Nokia-ն եւ Team-ը 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում Հայաստանում

Սեպտեմբերի 9-ին Nokia-ն հայտարարել է, որ Team Telecom Armenia-ն կիրառել է իր 25G PON օպտիկամանրաթելային լուծումը՝ դառնալով այն առաջին օպերատորներից մեկը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որն ապահովում է շուկայում առկա ամենաարագ ինտերնետ արագությունները:

25G PON-ի կիրառումը նախատեսված է B2B բաժանորդների համար եւ իրական սիմետրիկ 20 Գբիթ/վրկ լայնաշերտ արագություններ է առաջարկում, որոնք կարեւոր են թվային տնտեսությունն առաջ մղող նոր հավելվածների եւ բիզնես ծառայությունների համար:

Nokia-ի օպտիկամանրաթելային լայնաշերտ լուծումներն օպերատորներին իրենց ցանցերն օպտիմալացնելու ընտրություն եւ ճկունություն են տալիս՝ իրենց հատուկ բիզնես նպատակներն ու կարիքները բավարարելու համար, քանի որ նախագծված են այնպես, որ սպասարկեն PON տեխնոլոգիաների ողջ տեսականին՝ GPON-ից մինչեւ 25G PON ու ավելին։

Nokia 25G PON լուծումը հիմնված է Quillion chipset-ի վրա, ինչը Team Telecom Armenia-ին թույլ է տալիս վերօգտագործել գործող օպտիկամանրաթելային լայնաշերտ սարքավորումները՝ բավարարելու ավելի մեծ հզորությունների եւ բարելավված լայնաշերտ ծառայությունների պահանջարկը:

Նոր 25G PON առաջարկը կօգնի Team Telecom Armenia-ին ավելի արագ կապ ապահովել իր բաժանորդներին եւ հիմք կդառնա նոր ընդլայնված ծառայություններ մշակելու եւ առաջարկելու համար, ինչպիսիք են՝ խոշոր ընկերությունների համար նախատեսված լուծումները, 5G շարժական տրանսպորտը եւ ցանցային մեծածախ առեւտուրը:

«Մենք Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում ենք, որը մեր հաճախորդների համար ինտերնետի արագության եւ հուսալիության նոր չափանիշներ կսահմանի: Լինելով ազգային օպերատոր՝ Team-ում այս նախագիծը ընդունում ենք որպես լայնաշերտ ծառայությունները ոչ միայն Երեւանում, այլեւ` նոր թվային հնարավորությունները ողջ երկրում խթանելու մեր առաքելության մի մաս։ Nokia-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նշանակում է, որ մենք հզորացնում ենք մեր ցանցը եւ երաշխավորում մեր հաճախորդների լավագույն առցանց փորձառությունն այժմ եւ ապագայում»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 «Մեր համագործակցությունը նշանակալի իրադարձություն է Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին՝ Nokia-ի առաջադեմ PON տեխնոլոգիաների կիրառմամբ, գերարագ լայնաշերտ կապի ապահովման դիտանկյունից: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում կապը բարելավվելու է ոչ միայն անհատների եւ բիզնեսների համար, այլեւ վճռորոշ դեր է խաղալու երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում»,- մեկնաբանել է Nokia-ի ցանցային ենթակառուցվածքի բիզնեսի գծով ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի ղեկավար Մաթյո Բուրգինյոնը։

Team Telecom Armenia-ի ցանցը, որը հիմնված է Nokia-ի 25G PON տեխնոլոգիայի վրա, ընդգրկում է շուրջ 300,000 տնային տնտեսություն ամբողջ Հայաստանում, ցանցի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում է։