10:57 | 02.09.24 | Նորություններ | 10335

«Հեռակառավարող ձեռքեր»՝ ցանկացած կետից, ցանկացած բիզնեսի համար

Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի եւ ճկուն ծառայություն:

Սերվերների ստեղծումն ու դրանց սպասարկումը ենթադրում են ֆինանսական լուրջ ներդրում եւ բարձրակարգ մասնագետների առկայություն: Դրա պահանջն ունեն շատերը, սակայն ստեղծելու հնարավորություն՝ ոչ բոլորը: Viva-ն առաջարկում է խնդրի լուծում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընկերությունը տալիս է սերվերային համակարգերի համատեղակայման ու դրանց սպասարկման մատչելի տարբերակներից օգտվելու հնարավորություն. Viva-ն ընդլայնում է համատեղակայման ծառայությունների ցանկը՝ ներկայացնելով «Հեռակառավարող ձեռքեր»-ը։

Հեռակառավարումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից՝ KVM-ով (վիրտուալ ծրագրային ապահովում) IP-ի (համացանցային հաղորդակարգ) միջոցով: Դա թույլ է տալիս ամբողջական վերահսկողություն ունենալ համատեղակայված սարքավորումների նկատմամբ. մասնավորապես, ցանկացած պահի եւ աշխարհի ցանկացած կետից ստանալ կառավարման հնարավորություն, ունենալ անվտանգ կապ, գաղտնագրված միացումներ սարքերին, խնդիրների բացահայտում եւ անսարքությունների արագ վերացում՝ առանց տեղում ֆիզիկապես ներկա լինելու անհրաժեշտության:

Ծառայությունից օգտվողի համար «հեռակառավարող ձեռքերի» գործառույթը սպասարկման մակարդակի մասին համաձայնագրով ստանձնում է Viva-ի տեխնիկական աջակցության թիմը:

«Viva-ն շարունակում է ժամանակակից լուծումներով բարձրակարգ ծառայություններ առաջարկել: Մեր հաճախորդների համար ստեղծվում են ժամանակը, ռեսուրսներն ու ֆինանսական միջոցները խնայելու հնարավորություններ: Սերվերային աջակցության ծառայությունը դրանցից մեկն է: Այն հուսալի է, ճկուն եւ ապահով: Մեր տեխնիկական թիմը պատրաստ է արագ արձագանքել եւ աջակցել ցանկացած հարցում»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ի սերվերային աջակցության ենթակառուցվածքը նախագծված է սերվերի առավելագույն հասանելիություն ապահովելու համար՝ էլեկտրական սնուցմամբ, հովացման համակարգով եւ ցանցի միացման բազմակի պահուստավորմամբ:

Սերվերային աջակցության ծառայությունների նկարագրությունն ու մանրամասները: