11:44 | 13.08.24 | Նորություններ | 11642

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հատուկ առաջարկ ունի

Ucom ընկերությունը հատուկ ակցիա է հայտարարում ուսանողների եւ դպրոցականների համար՝ ուսումնական տարվան ընդառաջ։

Ակցիայի շրջանակում օգոստոսի 13-ից սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման եւ վաճառքի կենտրոններից, ինչպես նաեւ առցանց հնարավոր կլինի ձեռք բերել HONOR X6b սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած ընդամենը 1165 դրամից։

HONOR X6b սմարթֆոն բոլոր գնողները կստանան բրենդային եւ որակյալ անլար HONOR Choice X5 ականջակալ, ինչպես նաեւ գեղեցիկ հեռախոսահամար, որին միացված կլինի Level Up 2000 սակագնային փաթեթը։ Ակցիայի շրջանակում տրամադրվող Level Up 2000 փաթեթն առաջին ամիսը կլինի անվճար, իսկ ողջ ուսումնական տարվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը, կներառի ինտերնետի կրկնակի ծավալ։

«Նոր ուսումնական տարին շուտով սկսվելու է, ու վստահ եմ՝ շատ ծնողներ մտածում են, թե ինչպես ապահովեն իրենց երեխաների համար լավագույն պայմանները, հարազատները մտածում են՝ ինչ լավ նվեր պատրաստեն իրենց ընտանիքի դպրոցականների ու ուսանողների համար։ Կարող եմ վստահորեն ասել, որ այս սմարթֆոնը ոչ միայն կուրախացնի ցանկացած մեկին, այլեւ լավ օգնական կլինի սովորողներին։ Իսկ լրացուցիչ ինտերնետի ծավալը Ucom-ի կողմից էլ ավելի հասանելի կդարձնի գիտելիքները նրանց համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

HONOR X6b-ը սմարթֆոնն ունի 50 ՄՊ արհեստական բանականությամբ զինված տեսախցիկ, 5200 mAh մարտկոց եւ 90 Hz հաճախության էկրան։