16:45 | 05.08.24 | Նորություններ | 1413

AI9 Campus Talks-ի հյուրը Ռազմիգ Հովագիմյանն է

Օգոստոսի 6-ին AI9 Startup Campus-ում սպորտային տեխնոլոգիաների, խաղերի եւ AI-ի մասին իր փորձով կկիսվի Ռազմիգ Հովագիմյանը։

Նա Play Time հոլդինգային եւ ներդրումային ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, նախկինում գլխավորել է Hoodline (Pixel Labs) մեդիա հարթակը: Ռազմիգի տպավորիչ ճանապարհորդությունը ներառում է համագործակցություն Լիոնել Մեսսիի եւ ՖԻՖԱ-ի հետ։

Նա հիմնել է նաեւ Viki ժամանցային ստարտափը, որը 2013-ին Rakuten ընկերությունը ձեռք բերեց ավելի քան 200 միլիոն դոլարով: Այնուհետեւ միացել է Rakuten-ի խորհրդին՝ որպես դիտորդ:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

iTel.am-ի հետ նրա զրույցը հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի, Լեո Մեսսիի հետ համագործակցության, Play Time VC-ի եւ Graph Ventures-ի գործունեության ու ստարտափների հաջողության բանաձեւի մասին կարող եք ընթերցել այստեղ։