Fastex-ի եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց:
Այն կմեկնարկի սեպտեմբերին։ Սա կարեւոր քայլ է մասնավոր պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաեւ երկրի կրթության եւ գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից:
Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։ Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում եւ շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը եւ Fastex-ի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը։
Երկու ամսվա ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին եւ կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) եւ թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին եւ բլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաեւ ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։
Ի լրումն հիմնական դասընթացավարների ուսանողները հնարավորություն կունենան լսել նաեւ հրավիրված բանախոսների։
Նախագրանցումների փուլը մեկնարկել է հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։ Ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։
Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետեւել Fastex-ի եւ ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով