14:03 | 11.07.24 | Նորություններ | 1666

2 մլրդ դրամ՝ ՏՏ ընկերություններին օժանդակելու ծրագրին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ծրագրի ֆինանսավորման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամի չափով։

Առաջին փուլով հատկացվել է 1,5 մլրդ դրամ, ինչը բաշխվել է շահառու կազմակերպություններին սահմանված չափորոշիչների համաձայն։ Հաջորդ փուլի համար պահանջը կազմում է 2 մլրդ դրամ, որից 400 մլն դրամ վճարվելու է «ԷՊԱՄ Սիսթեմզ» ՍՊ ընկերությանը, որպես նախորդ տարվա չվճարված պարտավորություն։ Վերջինիս վերաբերյալ առկա է դատարանի որոշում եւ ենթակա է պարտադիր վճարման: