11:18 | 26.06.24 | Նորություններ | 14532
Հուլիսի 4-ին Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։
Գագաթնաժողովի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղերը, խթանել թվային գործիքների կիրառումը եւ նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։
Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու դրա անցկացումը կունենա իր ազդեցությունը գրեթե բոլոր ոլորտների վրա (այդ թվում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ), քանի որ արդի պայմաններում բարձր տեխնոլոգիական լուծումներն անհրաժեշտ են բոլոր ոլորտների համար։
Ucom-ը ֆորումի շրջանակում հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ կունենա ֆորումի ժամանակ եւ մասնակիցներին կներկայացնի իր փորձն ու տեսլականը։
«Ucom ընկերությունը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագծերին, եւ այս գագաթնաժողովին էլ մենք մեծ կարեւորություն ենք տալիս։ Կոնկրետ այս Գյումրիում անցկացվող միջոցառումը նպատակ ունի խթանել մարզերում տեխնոլոգիաների զարգացումը, ու վստահ եմ, որ շուտով մարզերի մեր տաղանդավոր երիտասարդները մեծ ներդրում են ունենալու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է էքսպո, որին մասնակցելու են թվային լուծումներ առաջարկող եւ կիրառող կազմակերպություններ։ Նաեւ նախատեսված են պանելային քննարկումներ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» եւ «Ներդրումները մարզերում» թեմաներով։
Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գործընկերներն են «Յունիքոմփ», «EasyPay», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները եւ ՀՀ ԲՏԱ նախարարությունը։
Միջոցառման օրակարգին, խոսնակներին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։