17:42 | 17.06.24 | Նորություններ | 1136

Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցությանը նվիրված միջոցառմանը

Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը։  

1924 թվականի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված են եղել 6 հայ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադեւոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Սեդրակ Առաքելյանի եւ Տարագրոս Տեր-Վարդանյանի ստեղծագործությունները, ընդհանուր՝ 20 նկար:

Այս տարի լրանում է այդ հիշարժան իրադարձության 100-ամյակը: Ֆասթեքսը եւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ձեռնամուխ են եղել մեկ դար առաջ Վենետիկի բիենալեում ներկայացված նկարների հայկական պատի թվային վերարտադրությանը:

Հունիսի 17-ին Վենետիկի Ռամո դե լա Տանա, 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ սփեյսում կցուցադրվի այդ ամենի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որը կբացահայտի 100 տարի առաջ տեղի ունեցած աննախադեպ եւ պատմական իրադարձությունը: Ներկա կլինեն հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Fastex-ի AKNEYE նախագիծը կշարունակի աջակցել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նմանատիպ նախաձեռնություններին։