13:14 | 14.06.24 | Նորություններ | 1545

Կառավարությունն անցնում է ամպային լուծումների

ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման եւ ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին:

Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) եւ վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաեւ Հայաստանի պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։