14:50 | 10.06.24 | Նորություններ | 1258

AICA-ն ներդրում է կատարել հայկական Tactun ստարտափում

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Tactun ստարտափում ներդրում կատարելու մասին։

Tactun-ը RAFA Solutions ընկերության սպին-օֆֆն է, որն ավելի քան 10 տարի աշխատում է համակարգերի ինտեգրացիաների ոլորտում: Tactun-ը ստեղծում է ծախսարդյունավետ, ճկուն կարգավորիչ (hardware) եւ ծրագրային ապահովման հարթակ, որն առաջին հերթին բավարարում է արտադրական ոլորտի կարիքները եւ ապահովում ավտոմատացված համակարգերի տեղադրման ու ինտեգրման ամենակարճ ժամանակը:

Tactun-ի տեխնոլոգիան ժողովրդավարացնում է արդյունաբերական շուկան՝ օգնելով արտադրողներին կառուցել բարդ ֆիզիկական համակարգեր՝ առանց էլեկտրոնային եւ ծրագրային ինժեներական փորձաքննության անհրաժեշտության: Քանի որ մուլտիմոդալ խոշոր լեզվական մոդելները (LLM) շարունակում են զարգանալ, Tactun-ի նորարարական տեխնոլոգիան պատրաստ է հեղափոխության ենթարկել այս մոդելների օգտագործման ձեւը ֆիզիկական համակարգերի կառավարման եւ շահագործման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք ընկերությունում SmartGate VC-ից ներդրման մասին։