15:05 | 30.05.24 | Նորություններ | 1319

Եվրոպոլի «խոշորագույն հակաբոտնեթային գործողությունը» ներառել է Հայաստանը

Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ) այսօր հաղորդել է, որ կասկածյալների է ձերբակալել Հայաստանում եւ Ուկրաինայում՝ վնասարար ծրագրերի դեմ պայքարի խոշոր միջազգային գործողության շրջանակներում։

Ըստ Ֆրանսպրես գործակալության հաղորդագրության՝ ձերբակալվել է չորս կասկածյալ, շարքից դուրս է հանվել ավելի քան 100 սերվեր։

Եվրոպոլն հայտնել է «երբեւէ անկացված խոշորագույն հակաբոտնեթային գործողության» մասին:

Գործողության շրջանակներում խուզարկություններ են կատարվել չորս երկրներում։