13:52 | 14.05.24 | Նորություններ | 1371

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մեկնարկի մասին:

Մրցույթի նպատակներն են`

•    զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,
•    ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,
•    խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5-ը, որոնց կտրվի դրամական պարգեւ 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք՝

•    կունենան կիրառական նշանակություն,
•    ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
•    գաղափարը պետք է ունենա հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝

1.    Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո եւ նանոէլեկտրոնիկա),
2.    Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ արհեստական բանականություն (ռոբոտատեխնիկական համակարգեր),
3.    Մանկավարժական տեխնոլոգիաներ (մանկավարժական, պատմական, բանասիրական եւ հոգեբանական գիտություններ),
4.    Ռազմական անվտանգության համակարգեր, (ռազմական, տեխնիկական գիտություններ),
5.    Կանաչ տնտեսություն եւ տեխնոլոգիաներ (կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող եւ այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն):

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ։

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել anush.mkhitaryan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձեւաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաեւ ռուսերեն կամ անգլերեն՝ համաձայն ներկայացված ձեւաչափի: