Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Optimyzee ստարտափում ներդրում կատարելու մասին։
Optimyzee-ն թույլ է տալիս ձեռնարկություններին ստեղծել եւ գործարկել Google-ի որոնողական ծախսարդյունավետ արշավներ զրոյից: Օգտագործելով ավելի քան 10 հազար գովազդային արշավից ստացված տվյալները եւ 10 միլիոն դոլարը գերազանցող գումարային գովազդի բյուջեն` Optimyzee-ն առաջարկում է արհեստական բանականության ինտեգրումով գովազդային գործընթացը պարզեցնել եւ օպտիմալացնել:
Ներկայում ավելի քան 600 ընկերություն եւ ստարտափ օգտագործում են Optimyzee-ի մշակումը՝ կատարելով Google Ads-ի ծախսերի զգալի խնայողություն:
Նախկինում ստարտափը ներդրում է ստացել նաեւ Triple S Ventures-ից։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով