17:46 | 23.04.24 | Նորություններ | 1988

Վենետիկում 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը

Ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը:

Կարմիր ժապավենը կտրել են Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը եւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

«AKNEYE տաղավարը նման չէ որեւէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի եւ միջավայրի միջեւ», - ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:



Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի եւ NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական եւ թվային աշխարհները:

Fastex-ից հայտնել են, որ բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ եւ միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքներ՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում:

Ցուցադրությունը կավարտվի նոյեմբերի 24-ին: