15:59 | 09.04.24 | Նորություններ | 977
Երեւանի Պետական Համալսարանի Բիզնես Ինկուբատորը (ԵՊՀ ԲԻ), համագործակցելով Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի (C-Quadrat Aempega) եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) հետ, իրականացնում է սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիայի նախագիծ։
Այն կաջակցի ստարտափներին եւ վաղ փուլում գտնվող գաղափարներին, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն։ Ծրագրի նպատակն է արմատավորել նորարարության եւ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։
Ծրագիրը կկենտրոնանա հետեւյալ ոլորտների վրա՝
• հասանելի կրթություն,
• շրջակա միջավայրի պաշտպանություն,
• մարզերի զարգացում եւ մաքուր ջրի հասանելիություն,
• հասանելի առողջապահություն,
• վերականգնվող էներգիա,
• կայուն տնտեսություն եւ պատասխանատու սպառում։
Կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր եւ ստարտափներ, որոնք՝
• ունեն սոցիալական խնդիրների լուծման հստակ ուղղություններ,
• ունեն սոցիալական ազդեցության պոտենցիալով նորարարական գաղափարներ,
• գտնվում են զարգացման վաղ փուլում կամ փնտրում են ստարտափի զարգացման աջակցություն,
• նպատակաուղղված են սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնեսի ստեղծմանը։
Ծրագրի ընթացքում նախատեսվում է՝
• տրամադրել մենտորներ,
• կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ,
• անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ,
• ստեղծել եւ զարգացնել ստարտափների միջեւ համագործակցությունը,
• հետեւել մասնակիցների առաջընթացին եւ պարբերաբար առաջարկել շտկումներ,
• տրամադրել ստարտափներին օգնություն իրավական հարցերում,
• աջակցել C-Quadrat Ampega Social Fund եւ այլ աղբյուրներից ֆինանսավորման դիմելու հարցում։
Դիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։