17:38 | 27.02.24 | Նորություններ | 15360

Վիվա-ՄՏՍ. 30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը, որը ավելի քան 60 երկիր ճամփորդելիս 4000 դրամով տալիս է 30 օր ժամկետով 1000 ՄԲ ինտերնետ։

Ծառայությունը նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, որոնք հաճախ են ճամփորդում եւ ցանկանում են մշտական կապի մեջ լինել գործընկերների եւ մտերիմների հետ։

«ՎՈՅԱԺ 30»-ից օգտվելիս տվյալների փոխանցումը ռոումինգում դառնում է առավել մատչելի: Ընդամենը մեկ ակտիվացմամբ «ՎՈՅԱԺ 30» ծառայությունից կարելի է օգտվել մինչեւ 30 օր։

Նախքան ճամփորդելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը՝ ուղարկելով *121*1# հրահանգը: «ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացումն ավտոմատ երկարացմամբ` *107*1#: