16:51 | 26.02.24 | Նորություններ | 1228

Ռաս ալ-Խայմայում ընթանում է Seaside Startup Summit 2024-ը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում ընթանում է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» (Seaside Startup Summit UAE 2024) կրթական գործարար համաժողովը:

Մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, ստարտափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։

Միջոցառման հիմնական նպատակն է նոր հարթակ ստեղծել ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման համար, քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ:

Համաժողովի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը։ Նա նշել, որ նախարարությունը, իր առաջնահերթություններում եւ ծրագրերում կարեւորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետեւողական աշխատանք է տանում ստարտափների կայացման եւ առաջընթացի ուղղությամբ, աջակցում, որպեսզի նրանք ներկայացված լինեն կարեւոր հարթակներում, ցուցադրեն իրենց լուծումներն ու պրոդուկտները, առեւտրայնացնեն դրանք, ձեռք բերեն գործընկերներ:

Միջոցառումն անցկացվում է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո: