16:35 | 16.02.24 | Նորություններ | 1899

Samsung-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ Galaxy S24 սմարթֆոնները Հայաստանում

Samsung ընկերությունը Երեւանում ներկայացրել է տարվա ամենասպասված նորույթը՝ Galaxy S24 սմարթֆոնների շարքը՝ Galaxy S24 Ultra, Galaxy S24+ եւ Galaxy S24:

Չորս օր շարունակ ընկերությունն անցկացրել է չորս առանձին միջոցառում՝ ցուցադրելով արհեստական բանականությամբ աշխատող սարքավորումների գործառույթների կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչեւ հոբբի եւ ճամփորդություն։

Samsung Galaxy AI-ը՝ ապրելակերպի մի մաս

Փետրվարի 8-ին հայտնի ոճաբան Գայա Գեւորգյանը խոսել է նորաձեւության նոր միտումների մասին եւ կիսվել իր անձնական ոճի գաղտնիքներով։ Միջոցառման հյուրերն էին հայ նորաձեւության եւ լայֆսթայլ բլոգերները։ Ինտերակտիվ վարպետության դասի ընթացքում հյուրերը ծանոթացել են նոր Galaxy S24 սմարթֆոններին եւ արհեստական բանականության նոր գործառույթների օգտագործման հնարավորություններին, ինչպես նորաձեւության թրենդներին հետեւելու, այնպես էլ առօրյա կյանքում կիրառելու համար։

photo © Samsung


Հյուրերը փորձարկել են Circle to Search (Շրջանագծեք որոնելու համար) ֆունկցիան, որը թույլ է տալիս նշել եւ միանգամից որոնել առարկան: Բավական է այն մատով կամ S գրչով շրջանագծել էկրանի վրա, եւ սմարթֆոնը ցույց կտա ինֆորմացիա՝ սկսած ապրանքի նկարագրությունից մինչեւ այն խանութները, որտեղից կարելի է այն գնել։ Սա հնարավորինս հեշտացնում է թրենդային նոր իրեր գտնելը եւ ամենօրյա լուքեր հավաքելը:

photo © Samsung


Samsung Galaxy AI-ը բիզնեսում

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել հայ գործարարների համար միջոցառում։ Բիզնեսում արհեստական ինտելեկտի կիրառման եւ դերի վերաբերյալ քննարկմանը մասնակցել են DevSoft Armenia ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) դասախոս եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու ստարտափների հիմնադիր Հրանտ Դավթյանը եւ Rearrange փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։

photo © Samsung


Քննարկման ընթացքում ներկայացվել են Galaxy S24 նոր մոդելները՝ հատուկ շեշտադրությամբ գործարար լսարանին օգտակար AI գործառույթների վրա։ Արհեստական բանականության շնորհիվ սմարթֆոնը վերածվում է անձնական օգնականի, ինչը շատ ավելի է հեշտացնում օգտատիրոջ կյանքն ու թեթեւացնում զբաղված աշխատանքային գրաֆիկը։ Անմիջապես գտնելը այն, ինչ անհրաժեշտ է, օտարերկրյա գործընկերոջ հետ բիզնեսի շուրջ քննարկում անցկացնելը՝ առանց լեզվական խոչընդոտի, հաղորդագրության տոնայնությունը փոխելը կամ ոչ այնքան լավ լուսանկարը խմբագրելը հեշտ է Galaxy S24 սմարթֆոնների հետ։

Samsung Galaxy AI-ը` ճամփորդական ընկեր

Փետրվարի 10-ին հայ ճամփորդական բլոգերները հրավիրված էին Samsung Galaxy S24 սմարթֆոնների ինտերակտիվ շնորհանդեսին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ճամփորդության համար օգտակար նոր ֆունկցիաներին:

photo © Samsung


Միջոցառման խոսնակը բլոգեր Թերեզա Գրիգորյանն էր, ով հյուրերի հետ կիսվել է ճամփորդության վերաբերյալ իր լայֆհաքերով եւ խորհուրդներով։ Հյուրերը նույնպես փորձել են սմարթֆոնի նոր AI ֆունկցիաները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեսախցիկների հնարավորություններին։ Մասնակիցները փորձարկել են նոր մոդելները բնության գրկում եւ համոզվել, որ սմարթֆոնների արհեստական բանականությունը թույլ է տալիս բարձրորակ նկարներ ստանալ նույնիսկ ցածր լույսի ներքո, իսկ AI խոշորացումը պահպանում է լուսանկարների հստակությունը նույնիսկ մեծ հեռավորությունների վրա:

photo © Samsung


Samsung Galaxy AI-ը՝ խոհարարական ընկեր

Փետրվարի 11-ին հայտնի խոհարար եւ ինֆլուենսեր Շաղիկ Տեր-Վարդանյանն անցկացրել է խոհարարական վարպետության դաս՝ ոգեշնչված արհեստական բանականությամբ։ Միջոցառման հյուրերը ծանոթացել են ոչ միայն խոհարարական թրենդներին, այլ նաեւ տարբեր ուտեստների պատրաստման լայֆհաքերին։

Վարպետության դասի ընթացքում Samsung-ը ներկայացրել է նոր սմարթֆոնների AI-ի առանձնահատկությունները եւ լուսանկարներ ու տեսանյութեր անելու ֆունկցիաները, որոնք կօգնեն բլոգերներին ստանալ եզակի, բարձրորակ բովանդակություն։ Բացի այդ, Galaxy S24 սերիայի սմարթֆոններն ունեն ջրից եւ փոշուց IP68 ստանդարտի պաշտպանություն, ինչը հատկապես անհրաժեշտ է խոհանոցում տեսանյութեր ձայնագրելիս։

photo © Samsung


Generative Edit (Խելացի Խմբագրիչ) ֆունկցիայի շնորհիվ՝ օգտատերերը կարող են հեշտությամբ ջնջել, տեղափոխել կամ ավելացնել օբյեկտներ լուսանկարում, ինչպես նաեւ փոխել ֆոնը՝ օգտագործելով հատուկ գործիքներ՝ սրճարանների եւ ռեստորանների ճաշատեսակների լուսանկարներն ավելի էսթետիկ եւ ախորժելի դարձնելու համար:

photo © Samsung


Բոլոր միջոցառումներն անցել են յուրօրինակ մթնոլորտում, որոնք հատուկ ստեղծված էին յուրաքանչյուր լսարանի համար եւ ընդգծել Galaxy AI-ի հնարավորությունները, որոնք առկա են նոր Samsung Galaxy S24 սմարթֆոններում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր տալ, շփվել փորձագետների եւ գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում, ինչպես նաեւ ստանալ օգտակար գիտելիք կյանքի տարբեր ոլորտներում AI-ով սմարթֆոններ օգտագործելու վերաբերյալ: