11:40 | 16.02.24 | Նորություններ | 1675

OpenAI-ը ներկայացրել է տեքստը վիդեոյի վերածող AI մոդել

OpenAI-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ օժտված Sora մոդելը, որը տեքստային նկարագրությունների, հրահանգների հիման վրա գեներացնում է ֆոտոռեալիստական տեսանյութեր։

Նեյրոցանցն կարող է ստեղծել մինչեւ մեկ րոպե տեւողությամբ «բարդ տեսարաններ բազմաթիվ կերպարներով, առարկաների ճշգրիտ մանրամասներով եւ ֆոնով»: Մոդելը «հասկանում է իրերի ֆիզիկան իրական աշխարհում» եւ կարող է նաեւ ճշգրիտ վերարտադրել «հենակետերն ու կերպարների զգացմունքները»:

Sora-ն կարող է նաեւ ստեղծել տեսանյութեր՝ հիմնված ստատիկ պատկերի վրա, ստեղծել առկա տեսանյութի բացակայող հատվածներ կամ շարունակել այն: Այնուամենայնիվ, OpenAI-ը նշում է, որ այն դեռ փորձարկման փուլում է եւ «կարող է դժվարություններ ունենալ բարդ տեսարաններում ֆիզիկայի ճշգրիտ մոդելավորման մեջ»:

Մոդելը ներկայումս հասանելի է սահմանափակ թվով արտիստների, դիզայներների եւ ռեժիսորների համար: Հայտնի չէ, թե երբ է ընկերությունը նախատեսում թողարկել հրապարակային տարբերակը։



Մոդելի ստեղծած տեսանյութերը կարող եք տեսնել այստեղ։