11:57 | 12.02.24 | Նորություններ | 1144

Picsart-ն App Store-ում ամենաշատ որոնված տերմինն է դարձել

Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված տերմինն է խոշոր շուկաներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, 2-րդ տեղը Ճապոնիայում)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր տերմինները, ինչպիսիք են «խմբագրել», «կոլաժ» եւ «լուսանկար»:

Այս մասին հայտնել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն Linkedin-յան իր էջում։

«Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման հոմանիշ: Խմբագրումն այլեւս պրոֆեսիոնալների համար չէ, այն բոլորի համար է: Եվ մենք հզոր գործիքներ ենք դարձնում բոլորին հասանելի:

Խորին շնորհակալություն data.ai-ին «Մոբայլի վիճակի» զեկույցի համար: Եվ ամենակարեւորը, մեր անհավանական օգտատերերին, ձեր գաղափարները ոգեշնչում են մեզ: Եկեք շարունակենք աշխարհը դարձնել ավելի ստեղծագործ վայր»,- գրել է նա: