15:32 | 02.02.24 | Նորություններ | 1455
Google-ը ներկայացրել է ImageFX ծառայությունը AI պատկերներ ստեղծելու համար՝ հիմնված ընկերության վերջին Imagen 2 մոդելի վրա:
Ծառայությունն անվճար է, բայց մուտքն առայժմ սպասման ցուցակի միջոցով է:
ImageFX-ից օգտվելու համար անհրաժեշտ է կայքում մուտքագրել ձեր Google էլ.փոստի հասցեն, այն կավելացվի սպասման ցուցակում։
Ծառայության միջոցով ստեղծված բոլոր պատկերները նշված են SynthID ջրանիշով, այն տեսանելի չէ մարդու աչքի համար, բայց նկատելի է Google որոնողական համակարգում կամ Chrome բրաուզերում ստուգելու համար: Հնարավոր չէ կտրել կամ ջնջել:
Google-ն ասում է, որ սահմանափակել է բռնության, վիրավորական եւ բաց պատկերների ստեղծումը: Ծառայությունն ունի նաեւ ներկառուցված ֆիլտր՝ հայտնի մարդկանց կերպարներ ստեղծելու համար։