12:07 | 17.01.24 | Նորություններ | 1626

Ռադիոհաճախային համակարգերի անվճար դասընթաց

Մեկնարկել է «Ռադիոհաճախային համակարգեր» անվճար դասընթացի հայտերի ընդունումը՝ «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան՝

•    Ռադիոհաճախային սարքերի տեսակներին եւ դրանց կիրառման ուղղություններին (5G ցանցեր եւ անլար հեռահաղորդակցության համակարգեր, արդյունաբերական իրերի ինտերնետ (Industrial Iot), ինքնավար մեքենաներ, գիտական հետազոտություններ եւ այլն),
•    Ազդանշանների տեսության եւ սպեկտրալ վերլուծության հիմնահարցերին,
•    Ընդունիչ, հաղորդիչ սարքերին,
•    Հաղորդման ուղիներին եւ անտենաներին,
•    Ռադիոհաճախային սարքերի նախագծման եւ մշակման տեխնոլոգիաներին:

Դասընթացի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։ Անհրաժեշտ է մինչեւ հունվարի 25-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։  

Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի STEM ոլորտի ուսանողներին։