10:55 | 15.01.24 | Նորություններ | 16114
Արցախից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխա Տավուշի մարզի Դիլիջան, Իջեւան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ է ստացել Ucom-ից:
Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջեւանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները:
«Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարեւոր հանձնառություն է, որն իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ: Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր, թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետեւողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաեւ օգնության կարիք ունեցող հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վայոց ձորի Տավուշի մարզպետներին ու նշել է, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում: