13:37 | 04.12.23 | Նորություններ | 1281

Վանաձորում Թումո կբացվի

Լոռու մարզում կստեղծվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Վանաձորի ավագանու որոշմամբ Թատերական հրապարակ 1/1 հասցեում գտնվող Սպայի տան զբաղեցրած հողատարածքը նվիրաբերվել է Հայաստանին Թումո Վանաձորի տեղակայման նպատակով։

Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով տրված Սպայի տան շենքը կվերանորոգվի նվազագույն միջամտություններով եւ կպահպանի իր ճարտարապետական ամբողջականությունը, սակայն կգործի արդեն որպես ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Կենտրոնի բացումը նախատեսվում է 2026 թվականին: