14:43 | 28.11.23 | Նորություններ | 12918

Ucom-ը 2 նոր առաջարկ ունի Արցախի հայրենակիցների համար

Ucom-ը նոր առաջարկ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:

Մինչեւ դեկտեմբերի 31-ը տան ամենաարագ ինտերնետի Unity 9000 մարզային սակագնային պլանին միացած բաժանորդները կարող են 3 ամիս անվճար օգտվել ծառայությունից, իսկ բաժանորդագրությունը շարունակելու դեպքում 9000 դրամի փոխարեն վճարել 8000 դրամ: Unity-ն ապահովում է շարժական հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետ, 210+ TV ալիք եւ լավագույն սարքերը` հարմարավետ առօրյայի ու մշտապես կապի մեջ լինելու համար:

«Որպես կապի ազգային օպերատոր մեր հանձնառությունն է լավագույն ծառայություններն ու հնարավորությունները հասանելի դարձնել բոլորին:
Առանձնահատուկ ուշադրությամբ է մշակվել Unity մարզային փաթեթի առաջարկն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար` ապահովելու նրանց կապը հարազատների հետ, թեթեւացնելու ու պարզեցնելու նրանց կենսագործունեությունն այս խրթին ժամանակներում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արցախցի մեր հայրենակիցների համար Ucom-ն ունի մեկ այլ առաջարկ եւս: uHome-ի 6500 փաթեթին բաժանորդագրվելու դեպքում սպառողները կստանան 50%-ի զեղչ հաջորդող 3 ամսվա համար:

Առաջարկներից միաժամանակ օգտվել հնարավոր չէ: Մանրամասների համար զանգահարել 444 կամ 011 444 444 հեռախոսահամարով կամ մոտենալ Ucom-ի
սպասարկման կենտրոններից որեւիցե մեկը: